Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2024 թ.

Համացանց

««ԵԼՔ» դաշինքը կազմակերպեց հայերին ԴՐԱԽՏ-ից վռնդելու գործընթացը». Նարինե Կիրակոսյան

20:42, շաբաթ, 10 օգոստոսի, 2024 թ.
««ԵԼՔ» դաշինքը կազմակերպեց հայերին ԴՐԱԽՏ-ից վռնդելու գործընթացը». Նարինե Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ դրախտի մասին են խոսում, ես Արցախն եմ հիշում։
     Արցախը ԴՐԱԽՏ էր։
     Եվ մենք կորցրեցինք այդ ԴՐԱԽՏ-ը։
     Ինձ թվում է, որ «ԵԼՔ» դաշինքը կազմողները, վաղ թե ուշ պետք է հասկանան, որ հենց իրենք կազմակերպեցին հայերին ԴՐԱԽՏ-ից վռնդելու գործընթացը։
     Երբ ԴՐԱԽՏ-ի մասին եք կարդում, կամ երազում, պատկերացրեք Քարվաճառը, Բերձորը, այդ հզոր, մինչև երկինք ձգվող ժայռերն ու դրանց միջով անցնող գետերը, և, կհասկանաք, որ իսկապես սա աննկարագրելի գեղեցիկ բնությամբ օժտված վայր էր:
     Այսպես էլ, քչերի մոտ կմնա դրախտի մասին երազանքը ...»։

1785 | 0
Facebook