Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

08:30, շաբաթ, 10 օգոստոսի, 2024 թ.
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 10-ին, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 11-12-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 11-14-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
     Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։

Եղանակը ՀՀ մարզերում
Եղանակը ՀՀ մարզերում

     Օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-ին կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքի օգոստոսի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 38.8°C (2006թ.)
     Օդի նվազագույն ջերմաստիճան 13.5°C (1974թ.)
     Օդի միջին օրական ջերմաստիճան 25.1°C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ։

1729 | 0
Facebook