Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը` Մերձավոր Արևելքում հակամարտության վերաբերյալ

21:18, ուրբաթ, 09 օգոստոսի, 2024 թ.
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը` Մերձավոր Արևելքում հակամարտության վերաբերյալ

«Հայաստանի արտգործնախարարությունն աջակցություն է հայտնել Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորմանն ուղղված՝ Վաշինգթոնի, Դոհայի և Կահիրեի միջնորդական ջանքերին:

Խորապես գիտակցելով հրադադարի և պատանդների ազատ արձակման կարևորությունը, երբ վտանգված են մարդկային կյանքերն ու խաղաղությունը երկրում, Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդների նախաձեռնությունը: Հուսով ենք, որ հաջորդ քննարկումների ընթացքում կարձանագրվեն շոշափելի արդյունքներ, որոնք կթեթևացնեն տուժած բնակչության վիճակը»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի որոշման մեջ:

1901 | 0
Facebook