Ռուսաստանում Signal սուրհանդակն արգելափակված է «օրենքի խախտման պատճառով», հայտարարել է Ռոսկոմնադզորը։
«Signal սուրհանդակ մուտքը սահմանափակ է ՌԴ օրենսդրության պահանջների խախտման պատճառով, որի կատարումն անհրաժեշտ է սուրհանդակի օգտագործումն ահաբեկչական և ծայրահեղական նպատակներով կանխելու համար»,- ասվում է գերատեսչության մամուլի ծառայությունում:
Ռուս օգտատերերն օգոստոսի 9-ի կեսօրից սկսել են բողոքել ծառայության խափանումներից։ Սուրհանդակը դադարել է բացվել առանց VPN-ի:
Signal-ը զանգերի, հաղորդագրությունների և ֆայլերի համար օգտագործում է ծայրից ծայր ծածկագրում, որն օգնում է պաշտպանել դրանք բջջային օպերատորների և հետախուզական գործակալությունների կողմից գաղտնալսումից: Բացի այդ, սուրհանդակը ստանում և պահպանում է օգտատերերի մասին նվազագույն տվյալներ՝ համեմատած այլ ծառայությունների հետ։