Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Ապաշրջափակումը պետք է տեղի ունենա ՀՀ ինքնիշխանության ներքո»․ Սոբհանի

16:42, ուրբաթ, 09 օգոստոսի, 2024 թ.
«Ապաշրջափակումը պետք է տեղի ունենա ՀՀ ինքնիշխանության ներքո»․ Սոբհանի

«Ապաշրջափակման մասին մեր դիրքորոշումը շատ հստակ է` մենք կողմ ենք ապաշրջափակմանը, սակայն դա պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո»,-լրագրողների հետ ճեպազրուցի ժամանակ ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Եթե տեղի է ունենում ապաշրջափակում, բնական է, որ երթևեկությունը մեծանում է, բայց պետք է փոխադարձ համաձայնություն լինի այդ մասով։ Եթե փոխադարձ համաձայնություն կա, նշանակում է ավելի ենք մոտենում խաղաղությանը։ Սա տարածաշրջանի երկրների օգտին է»,– ասաց Սոբհանին։
    
    

«Ապաշրջափակումը պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո»․ Սոբհանի
1728 | 0
Facebook