Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ նորակոչիկների երդմնակալության արարողությունը։
«Մենք կրթել, դաստիարակել ենք լավ երիտասարդներ, որոնք պետք է անձնվիրաբար ծառայեն։ Ունենք նաև 44-օրյա պատերազմում զոհ որը հանգչում է հենց այստեղ՝ Եռաբլուրում»,-ասաց զինվորի տատիկը։
«Քրոջս տղայի երդմնակալության արարողություն էր, Գերմանիայից հատուկ եկել եմ մասնակցելու, հատկապես որ Եռաբլուրում էր, շատ հուզիչ էր»,-ասաց տղաներից մեկի մորաքույրը։