Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սահմանափակումներ սահմանող ավելի քան տասը օրենք է ստորագրել, հաղորդում է «Ազատության» ռուսական ծառայությունը։
Մասնավորապես, 10 հազար լսարանը գերազանցող բլոգներին և ալիքներին արգելվում է ինտերնետում անանուն գործունեություն ծավալել, նրանք պետք է իրենց մասին տեղեկատվություն տրամադրեն «Ռոսկոմնադզորին»:
Պուտինն օրենքով արգելել է ռազմական գործողություններին մասնակցող զինվորականներին օգտվել բջջային հեռախոսներից։ Այդ խախտման համար նրանք կարող է դատապարտվեն 10-օրյա կալանքի՝ առանց դատավարության։ Արգելվել են նաև, այսպես կոչված, «թրեշ հեռարձակումները» և էներգետիկ ըմպելիքների վաճառքն անչափահասներին։
Պուտինը նաև օրենք է ստորագրել, համաձայն որի, անձը կզրկվի ձեռք բերված Ռուսաստանի քաղաքացիությունից՝ զինվորական ծառայության հաշվառումից հրաժարվելու դեպքում, ինչպես նաև «վտարման» նոր միգրացիոն ռեժիմ կսահմանվի։