Գիշերը ուկրաինական ԶՈւ-ն ԱԹՍ-ներով մասշտաբային հարձակում է իրականացրել ՌԴ Լիպեցկի շրջանի ուղղությամբ։ Հրդեհը բռնկվել է Լիպեցկի ռազմական օդանավակայանում, և զինամթերքի պահեստները սկսել են պայթել։ Պայթյունների շարքը տեղի է ունեցել գիշերը ժամը 01:30-ի սահմաններում, որոնք չեն մարել մինչև գիշերվա ժամը 4-ը: Վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքը, ինչը հանգեցրել է էլեկտրամատակարարման խափանման։ Հարձակման հետևանքով տուժել է վեց մարդ, նրանք հոսպիտալացվել են։
Լիպեցկի նահանգապետ Արտամոնովը հայտնել էր, որ արտակարգ դրություն է մտցվել՝ պայթյունի հետևանքները վերացնելու նպատակով։ Տարհանվել է չորս բնակավայր, ընդհանուր՝ 416 տնային տնտեսություն։
Ավելի ուշ հայտնել են, որ հարձակման սպառնալիքի ռեժիմը չեղարկվել է Լիպեցկում, գործարկվել է հասարակական տրանսպորտը։