Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեր հասարակության հիմնական ախտը»․ Վարդան Ոսկանյան

02:18, ուրբաթ, 09 օգոստոսի, 2024 թ.
«Մեր հասարակության հիմնական ախտը»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը․ «Եթե փորձենք առանձնացնել մեր հասարակության ախտերից ամենահիմնականները, ապա դրանց շարքում առաջին տեղերից մեկը կզբաղեցնի խցկվելը։
     Խցկվել խանութում կանգնած մարդկանց հերթ, մեքենայով խցկվել հերթ կանգնած մեքենաների արանքը՝ հաճախ խախտելով հոծ գիծը, խցկվել դռնից, եթե նույնիսկ դիմացը կին է, խցկվել ավտոբուսում կանգնած մարդու բերանը կամ մեջքի կողմից խցկվել անձնական տարածք ու շնչել ուղիղ վզին, դեմ դիմաց խոսելիս խցկվել մարդու քիթը, խցկվել ուրիշի անձնական կյանք, խցկվել այլոց գործի մեջ և այդպես շարունակ՝ խցկվել ու խցկվել։
     Բայց ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան»։

2391 | 2
Facebook