Հնդկական արտադրության Akash 1S տեսակի ՀՕՊ համակարգերը Հայաստան կմատակարվեն արդեն այս տարի։ Այս մասին հաղորդում է Հնդկաստանի ռազմարդյունաբերական համալիրի նորությունները լուսաբանող Indian Defence Research Wing-ը՝ նշելով, որ Հայաստանը Akash 1S համակարգերը պատվիրել էր 2022 թվականին։
Նշվում է՝ Երևանը մտադիր է 15 նման համակարգ գնել։ Գործարքի արժեքը 720 միլիոն ամերիկյան դոլար է, փոխանցում է «Ազատություն»-ը։