Կուրսկի մարզում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ ՌԴ նախագահը տեսակապ է ունեցել Կուրսկի մարզի ղեկավարի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովի հետ, քննարկել սահմանամերձ շրջանների բնակիչների տարհանման հարցը, տիրող իրավիճակը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը հայտնել էր, որ ուկրաինական զորքերը հնարավոր է տասը կմ խորացած լինեն Կուրսկի շրջանի տարածք։
ՌԴ ՊՆ-ին մոտ կանգնած թելեգրամյան ալիքներն էլ գրել էին, որ ուկրաինացի զինվորականները գրավել են Սուջայի արևմտյան հատվածը։