Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինայի դեսպանությունը խնդրել է Մեքսիկային՝ ձերբակալել Պուտինին

15:48, հինգշաբթի, 08 օգոստոսի, 2024 թ.
Ուկրաինայի դեսպանությունը խնդրել է Մեքսիկային՝ ձերբակալել Պուտինին

Մեխիկոյում Ուկրաինայի դեսպանությունը խնդրել է Մեքսիկայի կառավարությանը ձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա հոկտեմբերի 1-ին ժամանի երկրի նորընտիր նախագահ Կլաուդիա Շեյնբաումի երդմնակալության արարողությանը։

Նախօրեին Մեքսիկայի ընտրյալ նախագահը հաստատել էր, որ իր պաշտոնամուտին ներկա գտնվելու հրավեր է ուղարկել աշխարհի մի քանի տասնյակ պետությունների ղեկավարներին, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահին։

«Մենք վստահ ենք, որ Մեքսիկայի կառավարությունը կգործի Միջազգային քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտին հրպարակած որոշման համապատասխան»,- նշված է ուկրաինական դեսպանատան հայտարարության մեջ։

2820 | 0
Facebook