Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կոմունալ ծառայությունների վճարումներից հետվճար չի հաշվարկվի»․ Նարեկ Մկրտչյան

13:36, հինգշաբթի, 08 օգոստոսի, 2024 թ.
«Կոմունալ ծառայությունների վճարումներից հետվճար չի հաշվարկվի»․ Նարեկ Մկրտչյան

Այսօր կառավարության նիստի ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ թոշակառուներին ու նպաստառուներին հնարավորություն կտրվի ապրանքների կամ ծառայությունների ձեռքբերման դիմաց անկանխիկ վճարումներից ստանալ 5000-ի փոխարեն 6000 դրամ հետվճար։ «Միևնույն ժամանակ առաջարկում ենք, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարումների հետվճար չհաշվարկվի»,-ասաց նախարարը՝ նշելով, որ ի սկզբանե ծրագրի նպատակներից է եղել տնտեսության ստվերային շրջանառության կրճատումը, անկանխիկ գործարքների խթանումը։ «Կոմունալ վճարումներն, ըստ էության, ամբողջությամբ համարվում են ստվերից դուրս։ Քանի որ արդեն ունենք վարքագծային փոփոխություն, և մեր թոշակառուներն ու նպաստառուները ակտիվ սկսել են օգտագործել անկանխիկ վճարումների տարբերակը, մենք առաջարկում ենք իրականացնել այս փոփոխությունը»,-ասաց նա։

«Կոմունալ ծառայությունների վճարումներից հետվճար չի հաշվարկվի»․ Նարեկ Մկրտչյան
2871 | 1
Facebook