Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Էլ կարիք չկա՞ ընտրողների աչքերին «վստահելի և հոգատար» երևալ»․ Աննա Ավետիսյան

13:06, հինգշաբթի, 08 օգոստոսի, 2024 թ.
«Էլ կարիք չկա՞ ընտրողների աչքերին «վստահելի և հոգատար» երևալ»․ Աննա Ավետիսյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այն, որ Երևանը աղբի մեջ կորած է անհերքելի է։
     2024թ-ին շուրջ 5 մլրդ դրամ հատկացված է աղբահանությանը, հատկանշական է, որ 2022-2023թթ-ին, նախընտրական շրջանում այս գումարը եղել է ավելի քան 6.7 մլրդ-ական դրամ։
     Քաղաքապետարանի գործակարգավարական քննարկումներում ներկայացվում է, որ այս ոլորտի հետ խնդիր չկա և աղբահանությունը կատարվում է պատշաճ ձևով, որը չի համապատասխանում իրականությանը։
     Ուզում եմ հասկանալ, եթե խնդիրը չի լուծվում և քաղաքը շարունակում է աչքի ընկնել ամենուրեք աղբի կույտերով, գարշահոտությամբ ու հակահիգիենիկ տեսարաններով, ինչու՞ է այս ոլորտին տրամադրվող գումարը կտրուկ նվազել, էլ կարիք չկա՞ ընտրողների աչքերին «վստահելի և հոգատար» իշխանություն երևալ, թե ի՞նչ ։
     Քաղաքային իշխանության վատ աշխատանքը փաստ է, սակայն սիրելի հայրենակիցներ և մայրաքաղաքի հյուրեր, ձեզ ևս խնդրում եմ Երևանին խնամքով վերաբերվել և ձեր ձեռքի եղածը չգցե‘լ գետնին, եթե տարածքում չկան աղբամաններ` պահեք այն մինչև մոտական աղբի համար հատկացված վայրը»։

Աղբյուրը` Աննա Ավետիսյան
2003 | 0
Facebook