Իրանի իշխանությունները ավիաընկերություններին խնդրել են խուսափել երկրի օդային տարածքից զորավարժությունների պատճառով։ Այդ մասին հայտնում է եգիպտական Extra News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարության աղբյուրը։
«Իրանի իշխանություններից ծանուցում է ստացվել զորավարժությունների պատճառով իր օդային տարածքում թռիչքներից խուսափելու մասին»,- ասել է հեռուստաալիքի աղբյուրը։
Աղբյուրի համաձայն՝ ծանուցումն ուղարկվել է աշխարհի բոլոր քաղաքացիական ավիաընկերություններին։