Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Արամ Երիցյանին կալանավորելու միջնորդությունը կրկին մերժվեց»․ Արսեն Բաբայան

23:24, չորեքշաբթի, 07 օգոստոսի, 2024 թ.
«Արամ Երիցյանին կալանավորելու միջնորդությունը կրկին մերժվեց»․ Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դատարանը կրկին մերժեց Ռոման Երիցյանի եղբորը` Արամ Երիցյանին կալանավորելու միջնորդությունը, որը քննչականն այս անգամ ներկայացրել էր իրավունքի և բարոյականության սկզբունքների արհամարհմամբ։
     Նորից ուրախությամբ արձանագրում եմ, որ գրանցվեց Արամի հաղթանակը։
     Այս երկրորդ միջնորդության ներկայացնելն արձանագրեց, որ քննչական կոմիտեն հրաժարվել է իր առաքելությունից ու ստանձնել է հակամարդկային արարքի պաշտպանությունը:
     Ռոմանի հրապարակած տեսանյութում, որտեղ պարեկները ուղիղ խոշտանգման են ենթարկում Արամ Երիցյանին, հստակորեն հաստատվում է, որ առնվազն այդ երկու պարեկները տառապում են հակամարդկային հիվանդությամբ: Նրանք, իմ գնահառմամբ, մարդատյաց են»։

Աղբյուրը` Արսեն Բաբայան
1548 | 0
Facebook