Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Instagram-ը ներկայացուցչություն կբացի Թուրքիայում

20:18, չորեքշաբթի, 07 օգոստոսի, 2024 թ.
Instagram-ը ներկայացուցչություն կբացի Թուրքիայում

Instagram սոցիալական ցանցը համաձայնել է իր ներկայացուցչությունը բացել Թուրքիայում։

Ինչպես Hurriyet-ին հայտնել է թվային լրատվամիջոցների խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Հուսեյն Յայմանը, Թուրքիայի ղեկավարությունն արդեն երկու անգամ հանդիպել է Meta-ի (որին պատկանում է Instagram-ը) ներկայացուցիչների հետ, և նրանք պայմանավորվել են երկրում ներկայացուցչություն բացել։ Անհրաժեշտության դեպքում Մետայի ներկայացուցիչները կհրավիրվեն խորհրդարան, սակայն մինչ այժմ նման հարցում չի ստացվել, հավելել է Յայմանը։

Instagram-ը Թուրքիայում արգելափակվել է օգոստոսի 2-ին, քանի որ սոցիալական ցանցը խախտել է երկրի օրենսդրության պահանջները։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ սոցցանցը կապաարգելափակվի, հենց որ կատարի հանրապետության կառավարության պահանջները։

1795 | 0
Facebook