Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան դերը շատ ավելի մեծ է, քան ՀՀ-ի իշխանությունների». Էդգար Ղազարյան

18:06, չորեքշաբթի, 07 օգոստոսի, 2024 թ.
«ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան դերը շատ ավելի մեծ է, քան ՀՀ-ի իշխանությունների». Էդգար Ղազարյան

Դիվանագիտությունը ենթադրում է փոխադարձություն: 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը որևէ պետության նախագահի չի հյուրընկալել: Խոսքը տարածաշրջանային այցերի մասին չէ:

Փոխարենը մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն են պարբերաբար հյուրընկալվում այլ պետություններում: Սա նշանակում է, որ ՀՀ-ն դիվանագիտական առումով մեկուսացած է: Սրանք Լեհաստանում ՀՀ-ի նախկին դեսպան Էգդար Ղազարյանի վերլուծություններն են:

Ըստ նրա` մեր երկրում գերակտիվն ԱՄՆ-ի դեսպանն է:

«Հ2»-ի հետ զրույցում նա վստահեցրեց, որ մեր երկրի հանրային հարաբերությունների վրա ԱՄՆ-ի դեսպանատան դերը շատ ավելի մեծ է, քան Հայաստանի իշխանությունների: Նա հիշեցնում է, որ ՀՀ-ում պաշտոնավարելու ընթացքում մեր երկրում ԱՄՆ-ի դեսպանը գնացել է թշնամական Ադրբեջան, վերադարձել ու շարունակել իր աշխատանքը: Այնինչ թշնամու երկրից վերադառնալուց հետո նրան պետք է 72 ժամ տրվեր երկիրը լքելու համար»,- ասել է նա

Մեր երկրում ավելի շատ Հնդկաստանի քաղաքացի կա, քանի բոլոր ազգային փոքրամասնությունները միասին վերցրած: Բայց ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը երբեք հայտարարություններով հանդես չի գալիս, նկատեց դիվանագետը:

Առավել մանրամասն` տեսանյութում:

1337 | 1
Facebook