Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կուրսկում «բացվել» է ուկրաինական ճեղքման ճանապարհը». Հակոբ Բադալյան

15:36, չորեքշաբթի, 07 օգոստոսի, 2024 թ.
«Կուրսկում «բացվել» է ուկրաինական ճեղքման ճանապարհը». Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ի՞նչ է կատարվում Կուրսկի ուղղությամբ, որտեղ ուկրաինացիները մի քանի հարյուր հոգանոց ստորաբաժանումով հատել են ՌԴ սահմանն ու մի քանի կմ գնացել առաջ: Իհարկե կարծիքները կարող են լինել շատ, և գործնականում յուրաքանչյուր կարծիք կարող է ունենալ մեծ կամ փոքր աղերս ճշմարտության, իրականության հետ: Բայց, ես Կուրսկում տեղի ունեցողին նայում եմ ոչ թե ռազմաճակատային-պատերազմական, այլ ներռուսական տրամաբանության համատեքստում: Այո, կարող է հնչել տարօրինակ, իհարկե: Բայց այն, ինչ կատարվել է Կուրսկի ուղղությամբ, ըստ էության «պատասխանն» է այն կոռուպցիոն բացահայտումների շղթայի, որ կատարվում է ՌԴ պաշտպանության նախարարությունում: Իհարկե իմ սուբյեկտիվ, բայց համոզումն է, որ Կուրսկում «բացվել» է ուկրաինական ճեղքման ճանապարհը: Ուկրաինայում աշխարհաքաղաքական պատերազմն ունի շատ շերտեր, փողայինը դրանցից մեկն է: Այնտեղ ճակատային գիծն անցնում է համաշխարհային ֆինանսական համակարգի հոսքերով, և այդ նույն գիծն է ըստ էության անցնում ՌԴ ՊՆ-ում կատարվող բացահայտումների տեսքով»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
5416 | 1
Facebook