«Մենք ունեն քաղաքական ներգրավվածություն տարբեր պրոցեսներում, մեր կուսակցությունն ունի ներկայացվածություն՝ ֆրակցիայի ձևով, ԱԺ խորհրդարանում։ Մենք գործում պատասխանատու ենք և պատասխան ենք տալիս մեր բոլոր այն քայլերի համար, որոնք որպես քաղաքական ուժ մենք ներկայացնում ենք»,- «Ֆակտոր»-ի եթերում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ խոսելով իրենց խմբակցության՝ Սրբազան պայքարին մասնակցության մասին։ «Ինչպես մնացած բոլոր շարժումների դեպքում է եղել, նույնն էլ այս շարժման դեպքում է՝ և՛ հրապարակային, և՛ մեր շփումների ժամանակ ասել ենք շարժման առաջնորդներին, որ՝ ի սկզբանե դուք իմացեք, մենք որևէ ձևով, որևէ քաղաքական հավակնություն չունենք իշխանության կամ իշխանությունում որևէ պաշտոն և կարգավիճակ ստանալու։ Մեր միակ նպատակը և ցանկությունն է՝ սատարելու բոլոր այն գործողություններին, գործընթացներին, որոնք կարող են երկրում բերել քաղաքական փոփոխությունների»,- մանրամասնել է Աբրահամյանը։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: