Կուրսկի մարզում մարտերը շարունակվում են. հրթիռային վտանգ է հայտարարվել: Ըստ շրջանի ղեկավարի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովի՝ սահմանային գոտում իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Երեկ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ուժերը կանխել են Կուրսկի մարզում սահմանը ճեղքելու՝ ուկրաինական կողմի փորձը: Meduza-ն այսօր գրում է, որ Սուդժանսկի շրջան ներխուժած ուկրաինական զորքին հաջողվել է սահմանային գոտում ամրապնդել դիրքերը, ավելին, նաև երեք գյուղ գրավել: