Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կրկես, որտեղ բոլորը կրկնում են գլխավոր ծաղրածուի շարժումները»․ Սուրեն Սուրենյանց

16:36, չորեքշաբթի, 07 օգոստոսի, 2024 թ.
«Կրկես, որտեղ բոլորը կրկնում են գլխավոր ծաղրածուի շարժումները»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Խմբովի վերածվել են կրկեսի
     Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հեծանիվ է քշում Վենեցիայում։ Այս մասին նա տեսանյութ է հրապարակել Ինսթագրամի իր էջում։
     Նույնիսկ արդեն չգիտեմ՝ էս թեմայով ինչ գրեմ:
     Հեծանիվը շատերիս համար մանկության հուշ է կամ առողջ ապրելակերպի խորհրդանիշ, էս մարդիկ հետևողականորեն վարկաբեկեցին նաև հեծանիվը:
     Բայց խնդիրն անգամ հեծանիվի մասին չէ:
     Հեծանիվը, տվյալ դեպքում, դարձել է մի պատկեր, որը խորհրդանշում է մի ամբողջ իշխանության զրոյական պատկերացում պետության մասին:
     Էս խումբը ժամանակին ծաղրում էր գեներալ Մանվելին, ով իբրև իր շրջապատին ստիպում է հեծանիվ քշել: Հիմա խմբովի վերածվել են կրկեսի, որտեղ բոլորը կրկնում են գլխավոր ծաղրածուի բոլոր շարժումները:
     Վախենում եմ՝ մի օր էլ, հետևելով գլխավոր ծաղրածուին, Ֆեյսբուքում կամ Ինսթագրամի իրենց էջերում տարածեն իրենց ինտիմ կյանքի վիդեոները»:

2813 | 0
Facebook