«Նոա» ակումբն իր պատմության մեջ առաջին անգամ խաղում էր Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում:
Աթենքի ԱԵԿ-ի դեմ խաղը մեկնարկեց ժամը 20:00, Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում և ավարտվեց րոպեներ առաջ` մեր ակումբի գեղեցիկ հաղթանակով` 3:1:
Հանդիպման երկրորդ և ամենաանհավանական գոլը խփեց դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը` սեփական տուգանային հրապարակից: