Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Օլիմպիական խաղերի եզրափակչում է։
Հունահռոմեական ըմբշամարտի կիսաեզրափակիչում նա 5:3 հաշվով հաղթել է Կուբայի ներկայացուցիչ Գաբրիել Ռոսիլյո Կինդելանին։