Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում իմ ուժերը կչափի կուբացի Գաբրիել Ռոսիլոյի հետ:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակով է մեկնարկել Փարիզ-2024-ում:
Ալեքսանյանը մրցել է Հարավային Կորեան ներկայացնող Կիմ Սյունգյունի հետ և առավելության հասել 9:0 հաշվով:
Ըմբշամարտի մրցաշարի որակավորման փուլի և կիսաեզրափակիչ գոտեմարտերը կկայանան օգոստոսի 6-ին, իսկ եզրափակիչները` հաջորդ օրը: