Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հաջորդ Օլիմպիական խաղերում կցանկանամ ոսկե մեդալը նվաճել». Արթուր Դավթյան

18:12, երեքշաբթի, 06 օգոստոսի, 2024 թ.
«Հաջորդ Օլիմպիական խաղերում կցանկանամ ոսկե մեդալը նվաճել». Արթուր Դավթյան

Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի կոչումը վաստակած մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու 6-րդ հորիզոնականը զբաղեցրած Վահագն Դավթյանը հյուրընկալվել են Ֆրանսիայի մայրաքաղաքում գործող` «Հայաստանի օլիմպիական տանը», հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների և երկրպագուների հետ:
     Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների ու ջերմ ընդունելության համար, պատմել խաղերի ընթացքի մասին․
     «Ուրախ ու հպարտ եմ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր դառնալու առթիվ: Որակավորման փուլում այնքան էլ լավ չցատկեցի, և եզրափակիչ դուրս գալը հարցականի տակ էր: Եզրափակչում, որքան դժվար է վերջինը ելույթ ունենալը, բայց նաև հեշտ է այն առումով, որ տեսա բոլոր մրցակիցներիս ելույթները, հասկացա, որ պետք է առավելագույն մասնակցություն ունենալ՝ հաղթանակի հասնելու համար: Եզրափակչում արդեն արեցի այն, ինչ կարող էի: Հաջորդ Օլիմպիական խաղերում կցանկանամ ոսկե մեդալը նվաճել»,- ասել է Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Տոկիո-2020-ի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը:

1093 | 1
Facebook