Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանի նախագահը, հնարավոր է, ներում շնորհի Սաակաշվիլիին

16:36, երեքշաբթի, 06 օգոստոսի, 2024 թ.
Վրաստանի նախագահը, հնարավոր է, ներում շնորհի Սաակաշվիլիին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլն կարող է ներում շնորհել նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին, հայտնում է Georgian Times-ը:

Պապուաշվիլիի խոսքով՝ եթե Զուրաբիշվիլին ներում էր շնորհել ընդդիմադիր հեռուստաընկերության տնօրեն Նիկա Գվարամիային (2022-ին դատապարտվել էր 3,5 տարվա ազատազրկման, 2023-ին ներում էր շնորհվել), ապա Սաակաշվիլիին ներում շնորհելը նույնպես դժվար չի լինի։

Գվարամիան նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի աջակիցներից էր, նաև Սաակաշվիլիի շահերն էր ներկայացնում դատարանում:

2618 | 0
Facebook