Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե մեր մարզիկների ելույթները չպետք է ցուցադրեք, ինչի՞ համար եք»․ Աննա Ավետիսյան

16:00, երեքշաբթի, 06 օգոստոսի, 2024 թ.
«Եթե մեր մարզիկների ելույթները չպետք է ցուցադրեք, ինչի՞ համար եք»․ Աննա Ավետիսյան

«Հանրային հեռուստաընկերությունը վաղուց հանրային չէ։
     Եթե մեր մարզիկներին իրենց ելույթների ժամանակ չպիտի ցույց տաք, էլ ինչի՞ համար եք դուք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը՝ նկատի ունենալով ըմբշամարտիկներ Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի ելույթները։ Համացանցում շատերն են այս առիթով հայտնել իրենց դժգոհությունը։
     Արձագանքելով՝ «Առաջին ալիք»-ը ֆեյսբուքյան էջում հայտնել է. «Հարգելի՛ հեռուստադիտողներ, տեղեկացնում ենք, որ Առաջին ալիքն Օլիմպիական խաղերի ուղիղ եթերի ազդանշան ստանում է բացառապես ըմբշամարտի հիմնական գորգից, որտեղ տեղի են ունենում կիսաեզրափակիչ և եզրափակիչ գոտեմարտերը: Իսկ մեր ըմբիշներ Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի գոտեմարտերը 1/8 եզրափակիչում տեղի են ունեցել ոչ հիմնական գորգում և այդ իսկ պատճառով չեն հեռարձակվել ուղիղ եթերում:
     Հաջողություն ենք մաղթում մեր մարզիկներին, որոնց կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերի ելույթները կլինեն Առաջինի ուղիղ եթերում»:

Աղբյուրը` Աննա Ավետիսյան
6556 | 1
Facebook