Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Շոյգուի այցը Բաքու մեծ աղմուկ է բարձրացրել»․ Կարեն Հովհաննիսյան

13:24, երեքշաբթի, 06 օգոստոսի, 2024 թ.
«Շոյգուի այցը Բաքու մեծ աղմուկ է բարձրացրել»․ Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շոյգուի այցը Բաքու մեծ աղմուկ է բարձրացրել հատկապես ադրբեջանական ազգայնական ուժերի շրջանում։
     Առայժմ միայն սոցցանցերի, ծայրահեղ ազգայնական կողմնորոշում ունեցող մեդիայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Շոյգուն Բաքու է գնացել, որպեսզի Ալիևին զգուշացնի, հորդորի, որ չխառնվաի Իրան-Իսրայել հնարավոր բախմանը Իսրայելի կողմից։
     Սոցցանցերում քննարկում են Իսրայել-Իրան հնարավոր ռազմական բախման «պատմական հնարավորությունից օգտվելու» մասին։
     Դեռևս պաշտոնական հաղորդագրություն չկա, թե ինչ են քննարկել, կամ քննարկում Շոյգուն և Ալիևը, սակայն վերլուծական շրջանակներին արդեն պարզ է քննարկման նյութը»:

7485 | 0
Facebook