Ինչպես հայտնել էինք, Իրանի ռազմաօդային ուժերն սկսել են հարվածային օդանավերը մարտական պատրաստության վիճակի բերել. Իրանը հայտարարել էր՝ «կոշտ պատասխան» տալ Իսրայելին՝ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար։ The Times of Israel-ը գրում է, որ Իսրայելի բարձրագույն ղեկավարության համար լեռներում բունկեր է պատրաստվել, որպեսզի հնարավոր հարձակման դեպքում Նեթանյահուն այդտեղից կարողանա ղեկավարել գործողությունը։ Բունկերը կառուցվել է 20 տարի առաջ, իրենից ներկայացնում է հրամանատարական հագեցած կենտրոն ու երբեք չի օգտագործվել բուն նշանակության համար։