ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են․ «Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում որոնողական աշխատանքները վերսկսվել են։
Օգոստոսի 6-ին, ժամը 06։00-ի դրությամբ Աղստև գետում քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են։ Աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ ՓԾ 36 փրկարարական ծառայող, 4 ջրափրկարար, ոստիկաններ և ՊՆ զինծառայողներ։
Գետի ափամերձ գոտիներում (4 կմ հատվածում) կիրառվում են նաև ՆԳՆ ՓԾ և ՊՆ օդային հետախուզության միջոցներ՝ ԱԹՍ-ներ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են»։
Հիշեցնենք, որ երեկ եղբայրներից մեկը խեղդվելիս է եղել, մյուս եղբայրը ջուրն է նետվել` նրան փրկելու և նույնպես անհետացել է: Եղբայրներից մեկի դին դուրս է բերվել ջրից։ Երկրորդին մինչ այս պահը փնտրում են։