Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ.

Հետաքրքիր է

«Եթե փոքրիկդ կարողանար խոսել, կընտրեր կրծքի կաթը». ԱՆ

02:12, երեքշաբթի, 06 օգոստոսի, 2024 թ.
«Եթե փոքրիկդ կարողանար խոսել, կընտրեր կրծքի կաթը». ԱՆ

Մայրական կաթը պարունակում է նրա սնուցման համար անհրաժեշտ բոլոր նյութերը և հեշտ է յուրացվում: Այս մասին տեղեկացնւմ են ՀՀ ԱՆ-ից։
     «Եթե փոքրիկդ կարողանար խոսել, վստահաբար կընտրեր կրծքի կաթը:

Իսկ ինչո՞ւ:
     Այն պաշտպանում է վարակներից, օրինակ` փորլուծություն և շնչառական վարակներ, ականջաբորբ, մենինգիտ, միզուղիների վարակներ և նվազեցնում է կյանքի ընթացքում ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման ռիսկը (ճարպակալում, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ):

Կրծքի կաթը պարունակում է նաև երեխային պաշտպանող հակամարմիններ այն հիվանդություններից, որոնցով մայրը նախկինում հիվանդացել է»,- ասված է հաղորդագրության մեջ»:

2019 | 0
Facebook