Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2024 թ.

Միջազգային

Իրանը որոշել է հարձակվել Իսրայելի վրա. Իսրայելի ԱԳ նախարար

23:30, երկուշաբթի, 05 օգոստոսի, 2024 թ.
Իրանը որոշել է հարձակվել Իսրայելի վրա. Իսրայելի ԱԳ նախարար

Իրանը որոշել է հարձակվել Իսրայելի վրա, այս մասին ասել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը, հայտնում է The Jerusalem Post-ը։
     Նա հավելել է, որ Թեհրանից նման ուղերձ է փոխանցվել Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի միջոցով։
     Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը մասամբ փակել է իր օդային տարածքը Իսրայելի վրա հարձակվելու պնդումներից հետո:
     Սիջյարտոն ուղղակիորեն զանգահարել է Կացին, որպեսզի տեղեկություններ փոխանցի Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերիից:
     «Աշխարհը պետք է գին պահանջի Իրանից ցանկացած ագրեսիվ գործողության համար», - ասել է Կացը:

5791 | 0
Facebook