Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն այսուհետ կներկայացնի Հայաստանը
19:30, երկուշաբթի, 05 օգոստոսի, 2024 թ.
Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Հայաստանի քաղաքացիություն է ստացել: Նա այսուհետ կներկայացնելու է Հայաստանը: Մեծ սաղավարտի հաջորդ մրցաշարում՝ US Open-ում նա հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո։ ԱՄՆ-ի բաց առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 26-ին։ Ավանեսյանը մինչ այս ներկայացնում էր Ռուսաստանը։ WTA դասակարգման աղյուսակում 21-ամյա թենիսիստուհին զբաղեցնում է 58-րդ հորիզոնականը։