Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կարծում եմ` հպարտանալու առիթ չկա»․ Կարեն Հեքիմյան

17:00, երկուշաբթի, 05 օգոստոսի, 2024 թ.
«Կարծում եմ` հպարտանալու առիթ չկա»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հաքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Խորհրդային կարգախոս կար` «Выполним пятилетку в четыре года»: Հիշո՞ւմ եք:
     Վերջերս ԵՊՀ այսրոպեական ռեկտոր, մասնագիտությամբ աստվածաբան Հ.Հ-ն հպարտությամբ ազդարարեց, որ ԵՊՀ-ին «հատկացված 2459 տեղից թափուր է մնացել 43 տեղ»: Նման է, չէ՞, խորհրդային կարգախոսին: Մարդը, փոխարենը` մտածի ուսման որակի մասին, հպարտանում է, որ բուհում «քիչ» թափուր տեղ է մնացել:
     Լավ, իսկ ո՞ր մասնագիտությունների տեղերն են թափուր մնացել: Այս հարցի պատասխանը այսրոպեական Հ.Հ-ն չի բարձրաձայնում: Հիշեցնեմ, որ «Աստվածաբանություն» ֆակուլտետին հատկացված 15 տեղից թափուր է մնացել 13 տեղ: Այսինքն, այսրոպեական աստվածաբան Հ.Հ-ի հիշատակված 43 թափուր տեղերից 13-ը բաժին է ընկնում իր «հարազատ» «Աստվածաբանություն» ֆակուլտետին:
     Սակայն, խնդիրն այլ է:
     Ի՞նչու է այսրոպեական Հ.Հ-ն հպարտանում: Ո՞րն է հպարտության պատճառը: Այն, որ ԵՊՀ-ին 2459 տե՞ղ են հատկացրել, թե՞ որ 43 տեղ է թափուր մնացել: Կարծում եմ` հպարտանալու առիթ չկա:
     Եկեք համեմատենք:
     Օրինակ` Բրատիսլավայում բնակվում է 424 հազար, Երևանում` 1 մլն 75 հազար մարդ:
     Սլովակիայի ամենամեծ բուհը` Կոմենսկու անվան Բրատիսլավայի համալսարանն է (1919թ):
     Բրատիսլավայի համալսարանում կա 13, ԵՊՀ-ում` 21 ֆակուլտետ:
     Բրատիսլավայի համալսարանում սովորում է 22536, ԵՊՀ-ում` 13815 ուսանող:
     Բրատիսլավայի համալսարանում չկա «հատկացված տեղ» կամ «թափուր մնացած տեղ» հասկացություն: Բրատիսլավայի համալսարանում սովորում են մասնագիտություն ստանալու համար, իսկ ռեկտորը հպարտանում է ոչ թե «43 թափուր մնացած տեղերով», այլ բարձր որակավորում ստացած շրջանավարտներով:
     Ի դեպ, Բրատիսլավայի համալսարանում ուսումն անվճար է, նույնիսկ` օտարերկրացիների համար:
     Այսքանը: Հասկացողը` հասկացավ: Անհասկանալի մնաց այն, թե ով և ինչու է ԵՊՀ-ին այդքան շատ «տեղ հատկացնում» և այսրոպեական աստվածաբան Հ.Հ-ին «стахановец» դարձնում:
     Հիշեցնեմ` խորհրդային բանվոր Ստախանովը «Выполним пятилетку в четыре года» կարգախոսի (համա)հիմնադիրն էր»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
1951 | 0
Facebook