Բանգլադեշում շարունակվող հակակառավարական ցույցերի հետևանքով առնվազն 300 մարդ է զոհվել, միայն 94-ը՝ կիրակի օրը, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով ոստիկաններին, բժիշկներին և իշխանությանը:
Հիշեցնենք՝ հուլիսի սկզբից ուսանողները դուրս են եկել փողոց՝ պահանջելով փոխել համակարգը, որով պետական հատվածի աշխատատեղերի մեկ երրորդը վերապահվում է 1971 թվականի Պակիստանից անկախության պատերազմի վետերանների հարազատներին: Ուսանողները գործող կարգն անվանում են խտրական և պահանջում են, որ աշխատանքի ընդունումը հիմնված լինի թեկնածուի որակավորման վրա: