ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը G7-ի երկրների ԱԳ նախարարներին հայտնել է, որ Իրանի և լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման հարձակումն Իսրայելի վրա կարող է սկսվել արդեն երկուշաբթի, հայտնում է Axios-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ Միևնույն ժամանակ, ըստ աղբյուրների, Բլինքենը նաև ասել է, որ ԱՄՆ-ն չգիտի հնարավոր հարձակման ճշգրիտ ժամկետը, սակայն ընդգծել է, որ այն կարող է սկսվել առաջիկա 24-48 ժամվա ընթացքում։