Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Հերթական ծնողն է ահազանգում». Նարինե Ղալեչյան

03:06, կիրակի, 04 օգոստոսի, 2024 թ.
«Հերթական ծնողն է ահազանգում». Նարինե Ղալեչյան

Լրագրող Նարինե Ղալեչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հերթական ծնողն է ահազնագում:
     Կենտրոնի մանկապարտեզներից մեկում հաշմանդամություն ունեցող իր փոքրիկին դայակը ծեծել է:
     «Էրեխուն, որ հարցնում էի՝ պարտեզում քեզ ի՞նչ են անում, ձեռքով խփում էր գլխին, վախենում էր իրանցից, ասում էր՝ գնա, չէր թողնում իրան մոտիկ գային: Տանը, երբ մենք պարտեզ էինք խաղում, իբր պառկում էի քնելու, երեխան գալիս էր՝ սկսում ինձ խփել ու պաչել, այսինքն, էդ մեթոդով դայակն էնպես ա արել, որ լռեցրել ա, համ էլ, որ երեխան մտածի, որ սիրում ա իրեն»,- պատմեց ծնողը:
     Տնօրենը հերքում է՝ մայրն ապացույց չունի: Այդուհանդերձ ասաց՝ դայակն ու դաստիարակը սեփական դիմումով հեռացել են:
     Մյուս ծնողները դայակին սատարող ստորագրահավաք են սկսել»:

5125 | 0
Facebook