«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Այսօր մենք հիշատակում ու ոգեկոչում ենք մեր եզդի եղբայրական ժողովրդին պատուհասած ողբերգության՝ Շանգալում եզդիների ցեղասպանության 10-րդ տարելիցը: Թուրքական աջակցությունը վայելող ծայրահեղականների զոհը դարձան Շանգալի շրջանի հազարավոր անմեղ մարդիկ՝ կին, երեխա, շինական: Հազարավորներն առևանգվեցին: Տասնյակ հազարավորները դարձան գաղթական:
Նայեք այս երկու պատկերին. 2014 թվական, Հյուսիսային Իրաք, Շանգալ և 1915 թվական, Արևմտյան Հայաստան...
Նույն պատկերը, նույն թուրքական ձեռագիրը...
Սուգն ու ոգեկոչումը նույնն է, դահիճը՝ ևս, արդարությունն ու արդարադատությունը՝ մեր զույգ ժողովրդինը, որը հաղթանակելու է»: