Ոսկեպարում Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց «16 միլիոնի ծրագրից» օգտվելու անհրաժեշտության մասին և մեղադրեց գյուղացիներից, որ պակաս ոգևորվածություն են ցուցաբերում այս ծրագրի նկատմամբ: Ի պատասխան գյուղացիներն առաջարկեցին, որ տարիքային շեմը` գումարային մինչև 75 տարի, հանվի:
-Ինչո՞ւ հանվի,- առարկեց Փաշինյանը:
-Որ ծնողները կարողանան իրենց երեխաների համար տուն կառուցեն:
-Է թող երեխեքը կառուցեն:
-Որ չեն ամուսնացել, ո՞նց կառուցեն:
-Է, թող ամուսնանան,- պատասխանեց Փաշինյանը:
-Որ տուն չունեն, ո՞նց ամուսնանան,- հակադարձեցին գյուղացիները:
-Կարճ ասած` կմտածենք,- խոստացավ Փաշինյանը: