«Տավուշում մարդ էլ չի ընդունել նեռին, Բերդում մի քանի երեխայի են կանչել, որ պաղպաղակ հյուրասիրելու խոստումով նեռին ողջունեն: Բայց ինչպե՞ս է այնտեղ հասել: Հուսամ, որ իրենք այնքան ազնվություն կունենան, որ ցույց կտան: Ոսկեպարցիներն են պատմում, որ այսօր Բերքաբեր է գնացել հարյուրավոր կարմիրբերետավորներով, շներով: Ինչի՞ համար, որ վախեցնեն ու փող առաջարկեն: Խաբում էին չէ, որ Կիրանցում այսքանը հանձնենք, Բերքաբերում 900 հեկտար հող ենք հետ ստանալու: Դե գնացեք, հետ ստացեք: Այսօր նա գնացել է, որ սպառնալով փող առաջարկի, որ այդ հողերից հրաժարվեն: Այնինչ մեր միամիտ գյուղացիներն էլ հավատում էին, թե նեռն իրենց չի խաբի, ձեռքը կկտրի, բայց չի խաբի»,- Սևանում ասաց Բագրատ Սրբազանը: