Վարչապետը ծանոթացել է Բագրատաշենի նոր մոդուլային մանկապարտեզի շինարարությունն ընթացքին, որը նախատեսված է144 երեխայի համար։ Տեղեկանալով, որ գյուղում գործող մանկապարտեզ չկա, երեխաները հաճախում են հարևան համայնք, Փաշինյանն ասաց․ «Մանկապարտեզը նենց բան ա, որ պիտի ցանկացած բնակավայրում լինի․ չի կարա բնակավայրը զարգանա, եթե մանկապարտեզ չկա, ինքը կյանքի տրամաբանության անբաժանելի մասն ա։ Եթե մանկապարտեզ չկա, գյուղը լիարժեք չի»։