Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ընդդիմությունն արել է լուրջ հետևություններ»․ Իշխան Սաղաթելյան

14:00, շաբաթ, 03 օգոստոսի, 2024 թ.
«Ընդդիմությունն արել է լուրջ հետևություններ»․ Իշխան Սաղաթելյան

«Փաստ է, որ ներկայիս ընդդիմությունը չի կարողանում Փաշինյանի իշխանությունը սասանել, հետևաբար պետք է լուրջ եզրակացություններ անի»,- 168TV-ի եթերում հաղորդավարի այս դիտարկմանն ի պատասխան՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, ՀՅԴ-ական գործիչ Իշխան Սաղաթելյանն ասել է, որ ընդդիմությունն արել է լուրջ հետևություններ․ «Այսինքն, ի՞նչ անի։ Ընդդիմությունն արել է շատ լուրջ հետևություններ։ 4 տարվա մեջ տարբեր ձևաչափերով բոլոր հնարավորություններն օգտագործել է՝ այս իշխանություններից ազատվելու համար։ Հաջողություն ունե՞նք, չունենք, պայքարը շարունակո՞ւմ ենք, այո, պե՞տք է ավելի արդյունավետ աշխատել, այո։ Ճանապարհը մեկն է՝ շարունակել աշխատել հասարակության հետ, կազմակերպել ժողովրդին դուրս գալ, ազատվել սրանցից ու երկիրը դուրս բերել այս իրավիճակից»,- նշել է պատգամավորը։

Իշխան Սաղաթեկյանի հարցազրույցը
1636 | 0
Facebook