Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կլինի՞ ամերիկյան դիմադրություն Նեթանյահուին»․ Սուրեն Սուրենյանց

16:12, շաբաթ, 03 օգոստոսի, 2024 թ.
«Կլինի՞ ամերիկյան դիմադրություն Նեթանյահուին»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Axios-ը հաղորդում է, որ Բայդեն-Նեթանյահու հեռախոսազրույցը լարված է անցել. ԱՄՆ նախագահը քննադատել է Իսրայելի վարչապետին՝ իրավիճակն էսկալացնելու համար:
     Առիթ ունեցել եմ նկատելու, որ անցած հոկտեմբերից Նեթանյահուի հիմնական նպատակն է դարձել մերձավորարևելյան մեծ պատերազմի հրահրումը՝ Իրանի և ԱՄՆ մասնակցությամբ:
     Բարեբախտաբար, Վաշինգթոնում դիմադրություն կա Նեթանյահուի պլանների հանդեպ:
     Կարծում եմ՝ Թեհրանում ևս խիստ հաշվենկատ և զգույշ քաղաքականություն են վարելու՝ Նեթանյահուի ծուղակում չհայտնվելու համար:
     Իհարկե, Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունը մեծ հարված է հասցրել Իրանի հեղինակությանը, սակայն մեծ պատերազմի մեջ ներգրավվումը չի բխում այդ երկրի շահերից:
     Ենթադրելի է, որ Իրանի կանխատեսվող հարվածն Իսրայելին ավելի շատ խորհրդանշական, քան էսկալացիոն բնույթ կկրի»։

1807 | 0
Facebook