Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ զրույցի գլխավոր թեման եղել է Գազայի հատվածում տիրող իրավիճակը։
Էրդողանն ասել է, որ Նեթանյահուի կառավարությունը դժկամություն է ցուցաբերում խաղաղության հարցում և որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունը ծանր հարված է հասցրել հրադադարի ջանքերին։ Նախագահները քննարկել են նաև այսօր Անկարայում տեղի ունեցած բանտարկյալների փոխանակման գործընթացը, ինչպես նաև՝ երկկողմ հարաբերությունները։