«Ես չեմ կարող կանխատեսել, թե վերջին իրադարձությունները ինչ ազդեցություն կունենան հետագա զարգացումների վրա։ Տարիների ընթացքում ես հասկացել եմ, որ կանխատեսումներով հանդես գալ պետք չէ»,- Մոնղոլիայի մայրաքաղաքում կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ անդրադառնալով «Համաս»-ի քաղբյուրոյի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը։
Նա իսրայելցիներին և պաղեստինցիներին կոչ է արել շարունակել Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները։ «Հրադադարը բխում է բոլորի շահերից՝ իսրայելցիների, պաղետսինցիների և ողջ տարածաշրջանի»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։