Այսօր՝ հուլիսի 31-ի վաղ առավոտյան, Թեհրանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն, հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունը։
Նշվում է, որ Հանիեն և նրա թիկնապահը սպանվել են՝ Թեհրանում իրենց կեցավայրի վրա հարձակումից հետո։
Միջադեպի հետ կապված հետաքննություն է ընթանում: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի նստավայրում ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրվել։
Իսրայելն առայժմ չի մեկնաբանել տեղի ունեցածը:
Նշենք, որ Հանիեն սպանվել է Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելուց ժամեր անց: