Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

Արագածոտնում թափառող շներից մեկը հարձակվել է քաղաքացու վրա

00:24, չորեքշաբթի, 31 հուլիսի, 2024 թ.
Արագածոտնում թափառող շներից մեկը հարձակվել է քաղաքացու վրա

Հուլիսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժին են զանգահարել «Աշտարակ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «Կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, զույգ վերջույթների շրջաններում բազմակի ծակած վերքեր, աջ ազդրի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի, ով հայտնել է, որ նշված վնասվածքները ստացել է իրենց բակում գազազած շան հարձակման հետևանքով:

Տեղում պարզվել է, որ այդ քաղաքացին Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Կարեն Ղ․-ն է։

Տեղում պարզվել է նաև, որ նույն օրը ժամը 08։15-ի սահմաններում Նոր Երզնկա համայնքի Եղվարդի խճուղի 6/6-րդ հասցեում թափառական թվով 4 շներից մեկը հարձակվել է Կարեն Ղ․-ի վրա, կծել և պատճառել վերը նշված մարմնական վնասվածքները:

1505 | 0
Facebook