Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Թուրքիայի ներկայացուցիչ Քըլըչի հետ այսօր՝ հուլիսի 30-ին, կայացած հանդիպմանը․
«Լավ հանդիպում անցկացրի Սերդար Քըլըչի հետ՝ Հայաստան-Թուրքիա սահմանին։ Հաստատվել է ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունը՝ վստահության ամրապնդման նոր միջոցներով, գնահատվել են մեր երկրների միջև երկաթուղային հաղորդակցության գործունեության ապահովման միջոցները», - գրել է Ռուբինյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ-Թուրքիա սահմանին այսօր տեղի է ունեցել հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը։