Հայաստան-Թուրքիա սահմանին ընթանում է Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը
13:24, երեքշաբթի, 30 հուլիսի, 2024 թ.
Հայաստան-Թուրքիա սահմանին ընթանում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը: Հիշեցնենք՝ այն թվով 5-րդն է:
Հանդիպման մեկնարկին հատուկ ներկայացուցիչները շրջել են Մարգարայի վերանորոգված անցակետում: